14:25  ,  27 փետրվարի, 2012

Ագերը կողոսկրի կոտրվածք է ստացել

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Կարդիֆ Սիթիի» հետ հանդիպման ժամանակ «Լիվերպուլի» դանիցի պաշտպան Դանիել Ագերը կողոսկրի կոտրվածք է ստացել, հաղորդում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Դեռեւս հայտնի չէ, թե վերականգնման համար որքան ժամանակ կպահանջվի 27-ամյա ֆուտբոլիստից։

Հիշեցնենք, որ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում լիվերպուլցիները հետխաղյա 11 մետրանոց հաշվածներով հաղթեցին «Կարդիֆին» եւ պատմության մեջ 8-րդ անգամ հռճակվեցին Անգլիայի լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում