13:14  ,  15 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բենզեման՝ ամենաշատ հարվածող ֆուտբոլիստ, Ռոբենն ամենադիպուկն էր

Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ամենաշատ հարվածներն է կատարել Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման, հաղորդում է Goal.com-ը։

Ֆրանսիացին անցկացրած 5 խաղերում կատարել է 32 հարված՝ 78 տոկոս ճշգրտությամբ։ Ամենադիպուկն էր հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ում 20 հարվածներից միայն մեկն է շեղ ընթացել։

Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կատարել է 12 շեղ հարված, իսկ նրա դիպուկությունը չի կազմել նույնիսկ 50 տոկոս։ Նրա թիմակից Անխել Դի Մարիան կատարել է ամենաշատ հարվածները հեռու տարածությունից՝ 16։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով