23:23  ,  14 հուլիսի, 2014

ՖԻՖԱ-ի նախագահ. Զարմացա, երբ իմացա, որ լավագույն խաղացողը Մեսին է

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի համար անսպասելի է եղել ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնելի Մեսիին հաձնելը: Այդ մասին Զեպ Բլատերը հայտարարել է աշխարհի առաջնության ամփոփիչ մամուլի ասուլիսում:

«Ես մի փոքր զարմացա, որ հենց Մեսին է ստանում մրցաշարի լավագույն խաղացողի մրցանակը, բայց ընտրության հետ ես կապ չունեմ: ՖԻՖԱ-ի գիտատեխնիական կոմիտեի անդամներն են քվեարկել եւ հավատարմագրված լրագրողները»,- Բլատերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնությունում յոթ հանդիպումների մասնակցած Լիոնել Մեսին խփել է չորս գնդակ: Սակայն բոլոր գոլերը նա խփել է խմբային փուլում, իսկ փլեյ-օֆֆում աչքի է ընկել միայն մեկ գոլային փոխանցումով:

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով