18:02  ,  14 հուլիսի, 2014

Լեո Մեսին սրտխառնոց է ունեցել եւ փսխել է նաեւ եզրափակիչում

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի առաջնության եզրափակիչի առաջին խաղակեսում սրտխառնոց է ունեցել եւ փսխել է: Տեսախցիկները որսացել են այդ պահը: Լիոնել Մեսին այս տարի մի քանի անգամ ունեցել է նույն խնդիրը խաղադաշտում, որեւէ միջոց չի օգնում: Արգենտինայի հավաքականի գխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան աշխարհի առաջնությունից առաջ ենթադրել էր, որ պատճառը հոգեբանական է:

Հիշեցնենք, որ արգենտինացիները եզրափակիչում 0:1 հաշվով պարտվեցին Գերմանիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով