16:48  ,  14 հուլիսի, 2014

Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

Անգլիական Sky Sports-ը կազմել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի իր տարբերակը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության չեմպիոն են դարձել գերմանացիները, արգենտինացիները նվաճել են արծաթե մեդալները, իսկ Հոլանդիան եզրափակել է լավագույն եռյակը։

ԱԱ-2014, խորհրդանշական հավաքական

Դարպասապահ. Մանուել Նոյեր (Գերմանիա)։

Պաշտպաններ. Դեյլի Բլինդ, Ռոն Վլար (երկուսն էլ՝ Հոլանդիա), Մատս Հումելս, Ֆիլիպ Լամ (երկուսն էլ՝ Գերմանիա)։

Կիսապաշտպաններ. Բաստիան Շվայնշտայգեր (Գերմանիա), Խավյեր Մասկերանո, Լիոնել Մեսի (երկուսն էլ՝ Արգենտինա), Խամես Ռոդրիգես (Կոլումբիա), Արյեն Ռոբեն (Հոլանդիա)։

Հարձակվող. Թոմաս Մյուլեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով