15:37  ,  14 հուլիսի, 2014

Սուարեսն ընտանիքի հետ ժամանել է Բարսելոնա (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կնոջ եւ երեխաների հետ ժամանել է Բարսելոնա, փոխանցում է Ovacion-ը։

Կատալոնիայի մայրաքաղաքում 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։ Հարձակվողի տրանսֆերի մասին պաշտնոապես կհայտարարվի հուլիսի 16-ին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի չորսամսյա որակազրկման պատճառով Իսպանիայի փոխչեմպիոնը չի կարողանա անցկացնել Սուարեսի շնորհանդեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով