14:16  ,  14 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Գերմանիայի հավաքականը կստանա 35 միլիոն դոլար

ՖԻՖԱ-ն Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնության մասնակիցների միջեւ կբաշխի 576 միլիոն դոլար, հաղորդում է ասոցիացիայի կայքը։

Ամենամեծ շահույթը կստանան աշխարհի չեմպիոն դարձած գերմանացիները՝ 35 միլիոն դոլար։ Արծաթե մեդալակիր Արգենտինայի հավաքականին բաժին կհասնի 25, բրոնզե մեդալակիր Հոլանդիային՝ 22, իսկ կիսաեզրափակիչների վերջին մասնակից բրազիլիացիներին՝ 20 միլիոն դոլար։

Խմբային փուլին մասնակցելու համար թիմերը ստացել են 8-ական միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս