10:49  ,  14 հուլիսի, 2014

Յոահիմ Լյով. Գյոտցեն ապացուցեց, որ Մեսիից լավն է

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթական գոլի հեղինակ դարձած Մարիո Գյոտցեն գերազանցում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։

«Ասացի Գյոտցեին. «Դուրս արի խաղադաշտ ու ապացուցի ամբողջ աշխարհին, որ դու Մեսիից լավն ես»։ Ես իսկապես հավատում եմ, որ դա այդպես է։ Մարիոն փոխարինման դուրս եկավ եւ դարձավ հաղթական գոլի հեղինակ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Championat.com-ը։

Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա ֆուտբոլիստի գոլի շնորհիվ գերմանացիները դարձան աշխարհի քառակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով