09:11  ,  14 հուլիսի, 2014

Մարադոնա. Մեսին արժանի չէ «Ոսկե գնդակի»

Արժանիորեն ենք ներկայացնում մեր երկիրը, ասել է Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան՝ մեկնաբանելով Բրազիլիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում արգենտինացիների կրած պարտությունը։

«Գերմանացիները հաղթեցին, քանի որ մեր պաշտպանների միջեւ բացակայում է համագործակցությունը։ Մրցակիցը չէր գերազանցում մեզ։ Նրանք արգենտինացիներին հարգանքով էին վերաբերվում, ինչը մեր ֆուտբոլիստների արժանիքն է։

Մարկետինգով զբաղվող մարդիկ ցանկանում են Մեսիին նվիրել այն, ինչը նա չի նվաճել։ Այնպիսի տպավորություն էր, որ նա նույնիսկ չի ցանկանում ստանալ այդ «Ոսկե գնդակը»։ Լավագույնն եմ համարում Խամես Ռոդրիգեսին»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Ole-ն։

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի եզրափակիչի լրացուցիչ ժամանակում Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն խփեց հանդիպման միակ գնդակը։ 22-ամյա գերմանացին ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով