03:33  ,  14 հուլիսի, 2014

«Մունդիալների» արդյունավետության ռեկորդի կրկնություն՝ Բրազիլիայում

Բրազիլիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունում արձանագրվեց դարպասի 171 գրավում: Դա «Մունդիալների» արդյունավետության ռեկորդի կրկնություն է: Ռեկորդը սահմանվել էր 1998-ին Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում, տեղեկացնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած ԱԱ-2014-ի եզրափակիչում գերմանացիները նվազագույն հաշվով հաղթեցին արգենտինացիներին՝ 24 տարվա ընդմիջումից հետո դառնալով աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով