02:10  ,  14 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Մանուել Նոյերը՝ մրցաշարի լավագույն դարպասապահ

Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն դարպասապահ ճանաչվեց Մանուել Նոյերը Մյունխենի «Բավարիայից»:

ԱԱ-2014-ում Նոյերը մասնակցեց գերմանացիների բոլոր՝ 7 խաղերին՝ բաց թողնելով 4 գոլ: Նա արժանացավ «Ոսկե ձեռնոց» մրցանակին:

Աշխարհի առաջնության լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում էին նաեւ Կեյլոր Նավասը (Կոստա Ռիկա) եւ Սերխիո Ռոմերոն (Արգենտինա):

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած եզրափակիչում գերմանացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթեցին Արգենտինային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով