23:02  ,  13 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Գերմանիա - Արգենտինա. Խեդիրան չկարողացավ դուրս գալ խաղադաշտ

Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան վնասվածքի պատճառով չի մասնակցի արգենտինացիների դեմ ԱԱ-2014-ի եզրափակիչին, հայտնում է BBC-ն:

Խեդիրան վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ: Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում ընթացող խաղում նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 23-ամյա կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով