23:33  ,  13 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բրազիլացիները 5 միլիոն դոլար կաշխատեն չորրորդ տեղի համար

Բրազիլիայի հավաքականը 5 միլիոն դոլար կաշխատի ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունում չորրորդ տեղ գրավելու համար, գրում է Terra-ն:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ամբողջ պարգեւավճարների (20 միլիոն դոլար) 25 տոկոսը բաժին կհասնի ֆուտբոլիստներին, մարզիչներին ու թիմի մյուս անդամներին, իսկ մնացած 15 միլիոն դոլարը կստանա Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան:

Աշխարհի չեմպիոնը կստանա 35 միլիոն դոլար, իսկ փոխչեմպիոնը՝ 25 միլիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս