18:49  ,  13 հուլիսի, 2014

ԱԱ-2014-ի եզրափակիչին ներկա կլինեն 1500 VIP հյուրեր

Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին ներկա կլինեն մոտ 1500 VIP հյուրեր, տեղեկացնում է «Чемпионат.com»-ը:

Պաշտոնական հյուրերի թվում կլինեն նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՀԱՀ-ի ղեկաավար Ջեյկոբ Զուման: Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները խաղին չի մեկնի առողջական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով