18:22  ,  13 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Հոլանդացիներն աշխատել են 17.3 միլիոն եվրո

Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միությունը ՖԻՖԱ-ից 17.3 միլիոն եվրո պարգեւավճար է ստացել Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, գրում է ELF Voetbal-ը:

Այդ գումարը գերազանցում է ֆեդերացիայի կատարած ծախսերը ԱԱ-2014-ին նախապատրաստվելու համար:

2010-ին հոլանդացիները կրել էին 3 միլիոն եվրոյի կորուստ, թեեւ դարձել էին աշխարհի փոխչեմպիոն:

Հոլանդիայի հավաքականը հուլիսի 12-ին պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երրորդ տեղի խաղում 3:0 հաշվով հաղթելով բրազիլացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով