Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը սահմանեց աշխարհի առաջնությունների հակառեկորդ: Բրազիլացիները դարձան «Մունդիալների» պատմության մեջ ամենաշատ գոլ բաց թողած տանտեր հավաքականը: Բրազիլիայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում աշխարհի հնգակի չեմպիոնը բաց թողեց 14 գոլ:
Նախորդ հակառեկորդը պատկանում էր Շվեյցարիայի հավաքականին, որը ԱԱ-1954-ում 11 գոլ էր բաց թողել տնային «Մունդիալում», հայտնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի երրորդ տեղի խաղում բրազիլացիները 0:3 հաշվով պարտվեցին Հոլանդիայի հավաքականին, որն առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի