02:01  ,  13 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Ռոբենը՝ Բրազիլիա - Հոլանդիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Բրազիլիայի եւ Հոլանդիայի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ. առաջնության երրորդ տեղի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:

Բրազիլացիների դեմ հաղթական խաղում Ռոբենը գոլի հեղինակ չդարձավ, սակայն խաղաց առանց փոխարինման, իսկ երկրորդ րոպեին վաստակեց 11 մետրանոց հարված: Հոլանդացին ԱԱ-2014-ն ավարտեց 3 գոլով:

Հիշեցնենք, որ հոլանդացիները խփեցին 3 անպատախան գոլ՝ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս