Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է արգենտինացիների դեմ աշխարհի առաջնության եզրափակիչի մասին:
«Հուսով ենք՝ գործը չի հասնի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին: Ինչպես էլ չնախապատրաստվես, միեւնույն է ամեն բան հաշվարկել հնարավոր չէ: Նա, ով 10 անգամ հարվածել է դեպի դարպասի աջ անկյունը, կարող է անսպասելի հարվածել դեպի ձախ: Այստեղ մեծ է հաջողության գործոնը: Իհարկե, մենք նախապատրաստվում ենք նաեւ 11 մետրանոց հարվածաշարի: Այդպես վարվում են բոլորը»,- Լյովի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի