Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին ներկա կլինեն 74 300-ից 74 738 երկրպագուներ: Այդ մասին լրագրողներին հայտել են ԱԱ-2014-ի փակմանը նվիրված ասուլիսին:
4066 տոմսեր ձեռք են բերել գերմանացի երկրպագուները, արգենտինացի ֆանատներին բաժին է հասել 4461 տոմս, իսկ բրազիլացիներին՝ 12 984: Խաղին հավատարմագրված են ԶԼՄ-ների 2500 ներկայացուցիչներ: VIP կարգի տեղերի համար ամրագրվել է 1582 տեղ, հայտնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում