14:28  ,  12 հուլիսի, 2014

Վլադիմիր Ստոգնիենկո. Ես կցանականայի, որ եզրափակիչում հաղթեր Գերմանիան, բայց երկու թիմերն էլ արժանի են գավաթին

Ես կցանականայի, որ աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթեր Գերմանիան, բայց երկու թիմերն էլ արժանի են գավաթին: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսական հեռուստատեսության (Россия-1 եւ Спорт-1) մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն:

Վլադիմիր, Դուք մեկնաբանեցիք առաջնության ամենասենսացիոն խաղը՝ Բրազիլիա - Գերմանիա: Բրազիլիայում կրքերն արդեն հանդարտվե՞լ են, թե՞ մարդիկ դեռ տխրում են:

Խաղից հետո բրազիլիացիները բավականին հանգիստ տեսք ունեին՝ առանց էմոցիաների: Ինձ թվում է, որ նրանք այնքան էմոցիա ծախսեցին խաղի ընթացքում, որ հետո այլեւս չէր մնացել: Նրանք շատ ընկճված էին: Բելու Օրիզոնտիի կենտրոնում ամեն բան հանգիստ էր: Այնպիսի տպավորություն էր, որ եթե նրանք պարտվեին հետխաղյա 11 մետրանոցներով, ավելի ծանր կտանեին:

Այսօր «Գլոբո» հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ աշխարհի առաջնության մասին լուրը միայն երրորդն էր: Մինչ այդ խոսեցին հանցագործություններից եւ ընտրությույններից եւ հետո միայն այն մասին, թե ինչպես է Ռիոն պատրաստվում խաղին: Իսկ առաջնության սկզբում բոլոր նորությունները միայն ֆուտբոլի մասին էին:

Հետաքրքրվե՞լ եք, թե ում են աջակցելու բրազիլիացիները եզրափակիչում: Գերմանիան ջախջախեց իրենց, իսկ Արգենտինան պատմական մրցակից է:

Ես կարծում եմ՝ նրանք Արգենտինային չեն աջակցի: Եթե Արգենտինան Բրազիլիայում դառնա չեմպիոն, նրանց համար չափից դուրս շատ կլինի: Բայց չարություն նրանց միջեւ չկա: Նրանք կատակում են միմյանց վրա: Գերմանիայի հետ երկու անգամ են խաղացել: Առաջին անգամ հաղթեցին բրազիլիացիները, հիմա՝ գերմանացիները: Իսկ Արգենտինայի հետ նրանց մոտ պատմական հակամարտություն է: Այդ պատճառով կարծում եմ՝ նրանք կհամակրեն Գերմանիային:

Վլադիմիր, Դուք միշտ ասում եք, որ չունեք նախապատվություններ եւ երկրպագում եք միայն Ռուսաստանին: Բայց այնուամենայնիվ, այս 32  թիմերից իր խաղով, ո՞վ էր ավելի արժանի չեմպիոնության:

Ես միշտ համակրում եմ իտալացիներին, բալկանյան երկներին եւ Արգենտինային: Ինձ շատ է դուր գալիս Արգենտինան որպես երկիր եւ նրանց թիմը, բայց այն, թե ինչպես են նրանք հանդես գալիս այս ԱԱ-ում այդքան էլ չեմ հավանում: Մասկերանոն եւ Մեսին հիանալի են խաղում, բայց ինձ ավելի շատ դուրս է գալիս գերմանացիները խաղը: Նրանք վերջին տարիների բոլոր կարեւորագույն մրցաշարերի կիսաեզրափակիչ հասնում են: Նրանք ավելի արժանի են, բայց եթե հաղթի Արգենտինան, չի կարելի ասել, որ անարժան կլինի: Չեմ կարծում, թե գերմանացիներն ակնհայտ ֆավորիտ են: Այո, արգենտինացիները քիչ են խփում, բայց ուժերը գրեթե հավասար են:

Համաձա՞յն եք, որ Արգենտինան հակաֆուտբոլ է խաղում: Նրան բաժին հասավ ամենաթույլ խումբը, իսկ փլեյ-օֆֆի խաղերում մեծ դժվարությամբ հաղթեց բոլոր խաղերում՝ գրեթե հարվածներ չկատարելով դարպասին:

Արգենտինան արդեն նման կերպ խաղացել է 1990-ին եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ պարտվել է Գերմանիային: Ես չգիտեմ՝ ինչ է հակաֆուտբոլը: Ինձ համար հակաֆուտբոլը դա դաշտում միմյանց ոտք կոտրելն է, կամ Սուարեսի արարքը: Արգենտինան խաղում է այնպես, ինչպես գտնում է ճիշտ: Բոլոր խաղերում, որտեղ նա դժվարությամբ էր հաղթում նա ավելի լավ տեսք ուներ: Ես շատ եմ հարգում այդ հավաքականին: Տակտիկապես նրանք շատ լավ են պատրաստված:

Դուք մեկնաբանելու եք երրորդ տեղի հանդիպումը: Լուի Վան Գալն արդեն ասել է, որ նրա համար այդ խաղը նշանակություն չունի: Կա միայն մեկ տեղ եւ դա առաջին տեղն է: Իսկ բրազիլացիներին այս հաղթանակը հարկավոր է երկրպագուների առջեւ հեղինակությունը գոնե ինչ-որ չափով վերականգնելու համար: Սպասե՞նք ֆուտբոլ այդ խաղում, թե՞ ամեն բան պարզ է:

Ես ավելի քան վստահ եմ, որ մեզ սպասվում է հետաքրքիր հանդիպում: Ֆուտբոլիստները այդքան լարված չեն խաղա, եւ հետաքրքիր կլինի դիտել նրանց խաղը: Հոլանդիայի հավաքականում հանդես են գալիս երիտասարդներ: Նրանք կցանկանան դրսեւորել իրենց: Իսկ Լուի Վան Գալի համար սա վերջին խաղն է հավաքականի ղեկին: Կիսաեզրափակիչից հետո շատերն են սիրում այդպես խոսել: Նախորդ մունդիալում երրորդ տեղի համար պայքարում Գերմանիան եւ Ուրուգվայը կիասեզրափակիչում կրած ցավալի պարտություններից հետո հիանալի խաղ ցուցադրեցին:

Կանխատեսո՞ւմ եք Գերմանիայի հաղթանակը եզրափակչում:

Ոչ, ես եզրափակիչում կանխատեսումներ չեմ անում: Ես կուզենաի, որ հաղթեր Գերմանիան: Բայց երկու թիմերն էլ արժանի են:

Ո՞ւմ կտայիք լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Նրանք երկուսն են՝ Մասկերանոն եւ Մյուլերը: Եզրափակիչը ամեն բան ցույց կտա: Կանցնի՞ արդյոք Մյուլերը Մասկերանոյին:

Իսկ ո՞վ է լավագույն դարպասապահը:

Նոյերը: Նավասն ու Օչոան նույնպես լավ տեսք ունեին, բայց Նոյերը ամենահուսալին է:

Կարդացե՞լ եք, որ «Բավարիան» պատրաստվում է գնել Նավասին եւ կատակասերները գրում են, որ Նոյերը վերջապես կարող է խաղալ որպես կենտրոնական պաշտպան:

Այո, նման բան գրում էին նաեւ «Բավարիայում»: Երբ Շվայնշտայգերը վնասվածք ստացավ, ծաղրանկարներ էինք արել, իբր Նոյերը գնում է Գվարդիոլայի մոտ եւ հարցնում՝ կարող է նա արդեն խաղալ կենտրոնում: Նոյերին շատ հաճելի է դիտել: Բացի այն, որ նա շատ դիտարժան տեսք ունի, երեւում է, թե որքան նա վստահ է հոգեբանորեն:

Դուք մեկնաբանել եք Հարավային Աֆրիկայում եւ Գերմանիայում կայացած նախորդ առաջնությունները: Գերմանիան հասկանալի պատճառով երեւի չքննարկենք: Հարավային Աֆրիկա՞ն էր ավելի լավ պատրաստված մրցաշարին, թե՞  Բրազիլիան:

Գերմանացիները, իսկապես իդեալական էին այս հարցում: Ինչ վերաբերում է պատրաստվելուն, կարծում եմ ՝ Հարավային Աֆրիկան ավելի լավ էր պատրաստված: Բայց այն ինչ վերաբերում է մերձֆուտբոլային թեմաներին, կարծում եմ, որ  ոչ աֆրիկացիները, ոչ գերմանացիները չեն կարող համեմատվել բրազիլիացիների հետ: Այնպիսի ընկերական մթնոլորտ էր տիրում այստեղ: Ամեն սրճարանում, որտեղ հեռարձակում էին ֆոտբոլ, մարդիկ հանգիստ շփվում էին եւ կապ չուներ, թե որ լեզվով ես դու խոսում: Բրազիլաիցիները ունեն իրենց թերությունները՝ ծույլ են:  Սրճարանում աղջիկը սուրճ է պատրաստում եւ տասը մարդուց ավելի հերթի մեջ է, իսկ նա հանգիստ է ու դանդաղ:

Հաջորդ առաջնությունը Ռուսաստանում է անցկացվելու: Կարծո՞ւմ եք, կարող եք ավելի լավ պատրաստվել:

Ես վստահ եմ, որ մենք ավելի լավ ենք պատրաստվելու: Վստահ եմ 200 տոկոսով: Ինձ ավելի շատ հուզում են մերձֆուտբոլային թեմաները: Բրազիլիան պարտվում էր Գերմանիային 0:7 հաշվով  եւ մարդկանց  միայն 5 տոսկոսը լքեց ստադիոնը: Ես կուզենայի, եթե Ռուսաստանը վատ հանդես գա, մարդիկ չհեռանան, որպեսզի ամբողջ երկիրը ապրի ֆուտբոլով:

Այսօր ամբողջ աշխարհը քննարկում է Լուիս Սուրաեսի տեղափոխությունը «Բարսելոնա»: Մեծ ձեռքբերո՞ւմ է կատալոնական թիմի համար, թե՞ մի թիմում Մեսիի եւ Սուարեսի պես առաջատարները չեն կարողանա ըդնհանուր լեզու գտնել: Մենք արդեն տեսել ենք, թե ինչես է Մեսին ճնշում մյուս առաջատարներին, օրինակ՝ Իբրահիմովիչին:

Կարծում եմ՝ սա մեծ ձեռքբերում է «Բարսելոնայի» համար: Սուարեսը լուրջ խնդիրներ ունի մտածողության եւ հոգեբանության հետ կապված, բայց նա մերօրյա ամենալավ ֆուտբոլիստներից մեկն է:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով