13:45  ,  12 հուլիսի, 2014

Մարտինոն եւ Սիմեոնեն՝ Արգենտինայի հավաքականի մարզիչի թեկնածուներ

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի համար Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան դիտարկում է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի եւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի թեկնածությունները, հաղորդում է Ole-ն: Խերարդո Մարտինոն կատալոնական ակումբից հեռանալուց հետո աշխատանք չունի, իսկ Դիեգո Սիմեոնեի տարբերակը քիչ հավանական է:

Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո Ալեխանդրո Սաբելյան կհեռանա Արգենտինայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից: Ալեխանդրո Սաբելյան Արգենտինայի հավաքականը գլխավորում է 2011 թվականից: Մինչեւ այդ նա հավաքականի գլխավոր մենեջերն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով