Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի համար Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան դիտարկում է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի եւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի թեկնածությունները, հաղորդում է Ole-ն: Խերարդո Մարտինոն կատալոնական ակումբից հեռանալուց հետո աշխատանք չունի, իսկ Դիեգո Սիմեոնեի տարբերակը քիչ հավանական է:
Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո Ալեխանդրո Սաբելյան կհեռանա Արգենտինայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից: Ալեխանդրո Սաբելյան Արգենտինայի հավաքականը գլխավորում է 2011 թվականից: Մինչեւ այդ նա հավաքականի գլխավոր մենեջերն էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի