00:48  ,  12 հուլիսի, 2014

Չեմպիոն դառնալու դեպքում եւս Սաբելյան կլքի Արգենտինայի հավաքականը

Ալեխանդրո Սաբելյան ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո հեռանալու է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Այդ որոշման վրա չի ազդի նույնիսկ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելը, հայտարարել է մարզիչի ներկայացուցիչ Էուխենիո Լոպեսը: Հուլիսի 13-ին «Մարականայում» կայանալիք եզրափակիչում Արգենտինան կմրցի Գերմանիայի հետ:

«Ինչ էլ տեղի ունենա եզրափակիչում, միեւնույն է Սաբելյան կլքի հավաքականը: Դառնա հանդիպումը չեմպիոնական Արգենտինայի համար, թե չդառնա, շրջափուլն ավարտված է»,- Լոպեսի խոսքը մեջբերում է Ole-ն:

Ալեխանդրո Սաբելյան Արգենտինայի հավաքականը գլխավորում է 2011 թվականից: Մինչեւ այդ նա հավաքականի գլխավոր մենեջերն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս