21:56  ,  11 հուլիսի, 2014

Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի աշխարհի առաջնություններից. մաս 8-րդ

NEWS.am Sport-ը ներկայացնում է հետաքրքիր եւ ուշագրավ փաստեր ֆուտբոլի աշխարհի  առաջնությունների,  ֆուտբոլիստների, մարզիչների  մարզասերների մասին:

Իսկ դուք գիտեի՞ք, որ.

  1. Իտալացի Դինո Ձոֆը ամենատարեց ֆուտբոլիստն է, ով հաղթել է Մունդիալում: 1982-ին, երբ Իտալիան դարձավ աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստը 40 տարեկան եւ 133 օրական էր:
  2. Դիդյե Դեշամը Ֆրանսիայի ազգային հավաքականին  Մունդիալին պատրաստվելիս երկու գիրք է տվել ընթեցելու: Դրանցից մեկը լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրականն է եղել:
  3. Կոլումբիացի Խամես Ռոդրիգեսը ֆուլբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ  երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով 6 գոլ է  խփել:
  4. Մունդիալ-2014-ում Բելգիայի ազգային հավաքականի խփած բոլոր գոլերը արձանագրվել  են 70-րդ րոպեից հետո: Նրանց խփած 7 գոլերից 4-ը խփել են փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները:
  5. Գոնսալո Իգուաինը ծնվել է Ֆրանսիայում: Իսկ Արգենտինայի քաղաքացիություն է ձեռք բերել 2007-ին:
  6. Պատմության մեջ առաջին անգամ Արգենտինան եւ Բրազիլան նույն առաջնության ժամանակ հասել են կիսաեզրափակիչ փուլ:
  7. Հոլանդացի Ուեսլի Սնեյդերը հավաքականի կազմում անցկացրել է ավելի շատ հանդիպում, քան որեւէ այլ հոլանդացի:
  8. Հոլանդիայի հավաքականն աշխարհի առաջնությունների պատմության մեջ միակն է, որը 11 մետրանոց հարվածաշարից առաջ փոխարինեց իր դարպասապահին:
  9. Ֆրանսիացի Քարիմ Բենզեման յուրաքանչյուր հանդիպումից առաջ Ղուրան է լսում, նրա խոսքով դա հանգստացնում է իրեն:

10.  Եթե բրազիլացի Նեյմարի կոտրվածքը լիներ 2,3 սմ ավելի վերեւ. Նա ամբողջ կյանքում գամված կմնար հաշմանդամի սայլակին:

11.  Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի մասնակից երկրներից երեքը՝ Իսպանիան, Իտալիան եւ Պորտուգալիան, չեն հաղթահարել ԱԱ-2014-ի խմբային փուլի արգելքը:

12.  Հոլանդացի Դիրկ Կայտը ԱԱ-2006-ի ժամանակ խաղացել է  հարձակվողի դիրքում, 2010-ին՝ կիսապաշտպանի, իսկ 2014-ին՝ ձախ պաշտպանի դիրքում:  Գերմանացի Ֆիլիպ Լամը՝ ձախ պաշտպանի, աջ պաշտպանի եւ այս առաջնությունում՝  կիսապաշտպանի դիրքում:

13.  Գերմանացի Մյուլերի՝ Բրազիլիայի դարպասը խփած գնդակը Գերմանիայի հավաքականի  2000-րդ գոլն էր:

14.  Իսպանիայի ազգային հավաքականը 2010-ին դարձել է աշխարհի չեմպիոն,  ընդհանուր հաշվով,  խփելով 8 գոլ:

15.  Գերմանացի Միրոսլավ Կլոզեն, գրավելով Բրազիլիայի դարպասը, խփեց աշխարհի առաջնություններում իր 16-րդ գոլը՝ առաջ անցնելով բրազիլացի Ռոնալդոյից:

16.  Գերմանիայից կրած պարտությունը խոշորագույնն էր Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ:

17.   Արգենտինայի հավաքականը 24 տարվա դադարից հետո առաջին անգամ է հայտնվում  աշխարհի առաջնության  եզրափակիչում:

Պատրաստեց Շուշանիկ Հակոբյանը 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս