20:48  ,  11 հուլիսի, 2014

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ընտրված նախագահն աջակցում է Սկոլարիին

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ընտրված նախագահ Մարկո Պոլո դել Ներոն ցանկանում է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում թողնել Լուիս Ֆելիպե Սկոլարիին: Մարկո Պոլո դել Ներոն պաշտոնը կզբաղեցնի 2015-ին:

«Կիսաեզրափակիչում Գերմանիայից կրած 1:7 հաշվով պարտությունը մարտավարական սխալ հաշվարկների հետեւանք է: Բայց բոլորս էլ սխալներ ենք ունենում: Դա պատահում է յուրաքանչյուրի հետ: Ավելի կարեւոր է այն, որ աշխատանքը որակով է կատարվել: Դա վերաբերում է աշխարհի առաջնության կազմակերպմանը»,- Դել Ներոյի խոսքը մեջբերում է estadao.com.br-ն:

Դել Ներոն ընտրվել է առանց այլընտրանքային թեկնածուի: Նա կփոխարինի Խոսե Մարիա Մարինին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով