18:51  ,  11 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Արգենտինայի հավաքականի 16-ամյա երկրպագուն մահացել է կաթվածից

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Հոլանդիա - Արգենտինա հանդիպման հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ սրտի կաթվածից մահացել է Արգենտինայի հավաքականի 16-ամյա մի երկրպագու, հաղորդում է Bild-ը:

Տղան հանդիպման ընթացքին հետեւել է փողոցում տեղադրված էկրանի մոտ: Նա սրտի նոպա է ունեցել եւ տեղում մահացել, երբ Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն հետ է մղել հոլանդացիների առաջին հարվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով