Հոլանդիայի հավաքականի ավտոբուսի վրա հարձակում են գործել արգենտինացիների դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին մեկնելիս, գրում է Globo Esporte-ը:
Սան Պաուլուի «Արենա Կորինտիանս» ստադիոնի ճանապարհին ֆանատները քարեր են նետել հոլանդացի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Սան Պաուլուի արեւելյան հատվածի կամուրջներից մեկի մոտ: Քարերից մեկը կոտրել է ավտոբուսի ապակին: Օրինազանցներին դեռ չեն հայտնաբերել: Խաղից հետո հյուրանոց վերադառնալիս հոլանդացիներն ընտրել են այլ երթուղի:
Հիշեղնենք, որ Լուի վան Գալի թիմը արգենտինացիներին պարտվեց 11 մետրանոցներով, իսկ երրորդ տեղի համար խաղում կմրցի Բրազիլիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի