14:12  ,  11 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բրազիլիայում քարերով հարվածել են Հոլանդիայի հավաքականի ավտոբուսին (ֆոտո)

Հոլանդիայի հավաքականի ավտոբուսի վրա հարձակում են գործել արգենտինացիների դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին մեկնելիս, գրում է Globo Esporte-ը:

Սան Պաուլուի «Արենա Կորինտիանս» ստադիոնի ճանապարհին ֆանատները քարեր են նետել հոլանդացի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Սան Պաուլուի արեւելյան հատվածի կամուրջներից մեկի մոտ: Քարերից մեկը կոտրել է ավտոբուսի ապակին: Օրինազանցներին դեռ չեն հայտնաբերել: Խաղից հետո հյուրանոց վերադառնալիս հոլանդացիներն ընտրել են այլ երթուղի:

Հիշեղնենք, որ Լուի վան Գալի թիմը արգենտինացիներին պարտվեց 11 մետրանոցներով, իսկ երրորդ տեղի համար խաղում կմրցի Բրազիլիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով