Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը հերքել է լուրերը, թե բրազիլացիների նկատմամբ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչում 7:1 հաշվով հաղթանակից հետո ինքը հայտարարել էր, որ գերմանացիները պայմանավորվել էին չնվաստացնել դաշտի տերերին:
«Չեմ կարող պատկերացնել, որ կարող էի ասել, թե մենք պայմանավորվել էինք չնվաստացնել Բրազիլիային կամ այդ կարգի ինչ-որ այլ բան: Ես այդպես չեմ արտահայտում մրցակիցների մասին: Մենք պարզապես գերկենտրոնացած էինք այս խաղում եւ չէինք փորձում նվաստացնել բրազիլացիներին: Դա այն է, ինչ ես նկատի ունեի: Երեւի, պետք է անգլերենի եւս մի քանի դասեր վերցնեմ»,- թվիթերյան էջում գրել է Հումելսը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Բունդեսթիմը հանդիպելու է արգենտինացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի