22:22  ,  25 նոյեմբերի, 2026

Ֆերմին Լոպեսը որակազրկվել է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը որակազրկվել է Լա Լիգայի երկու խաղով, հաղորդում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի կայքը։

«Վիլյառեալի» դեմ Լա Լիգայի 13-րդ տուրի խաղում (3:2) իսպանացի ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել պահեստայինների նստարանից մրցավարների որոշումների վերաբերյալ անպարկեշտ արտահայտություններով դժգոհելու համար։

Ֆերմին Լոպեսը բաց կթողնի «Դեպորտիվոյի» եւ «Աթլետիկոյի» դեմ հանդիպումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում