12:10  ,  11 հուլիսի, 2014

ԱԱ-2014. ՖԻՖԱ-ն տուգանեց արգենտինացիներին

ՖԻՖԱ-ն Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիային տուգանել է 336 հազար դոլար, հաղորդում է World Cup 2014-ը:

Արգենտինացիները պատժվել են Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ մամուլի հետ կապված աշխատանքում խախտումներ թույլ տալու պատճառով: ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ ԱԱ-2014-ի նախախաղային ասուլիսներին պետք է մասնակցեն թիմերի գլխավոր մարզիչներն ու նվազագույնը մեկ ֆուտբոլիստ: Շվեյցարիայի, Բելգիայի եւ Հոլանդիայի դեմ փլեյ-օֆֆի հանդիպումների նախախաղային ասուլիսներին ներկայացել է միայն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով