Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները չի կարողանա ներկա լինել Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին, նշվում է նրա թվիթերյան էջում:
Արգենտինայի նախագահը Բրազիլիա չի մեկնի առողջական խնդիրների պատճառով: Դե Կիրշները հայտնել է, որ արգենտինացի ֆուտբոլիստներին կըդնունի հայրենքի վերադառնալուց անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում