Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիայի նկատմամբ 7:1 հաշվով հաղթանակից հետո Գերմանիայի կույր հավատը սեփական ուժերին կարող է օգնել Արգենտինային, ասել է 1986թ. աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնան: Նա նաեւ բարձր է գնահատել Մասկերանոյի գործողությունները Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում:
«Չեմ կարծում, որ Գերմանիայի դեմ խաղում Արգենտինայի խնդիրը կարելի է «առաքելությունն անիրագործելի» է համարել: Գերմանիային հնարավոր է հաղթել: Բրազիլիայի նկատմամբ 7:1 հաշվով հաղթանակը կբարձրացնի գերմանացիների էգոն, եւ այդ կույր հավատը սեփական ուժերին կարող է շատ օգնել Արգենտինային: Հոլանդիայի դեմ խաղացին Մասկերանոն եւ տասը ֆուտբոլիստներ: Նա պիտբուլի նման էր: Իսկ Մեսին հոգնած տեսք ուներ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Գերմանիա - Արգենտինա եզրափակիչը հուլիսի 13-ին է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի