Մալայզիացի քաղաքական գործիչ Բունգ Մոհտիրը ներողություն է հայտնել Բրազիլիա – Գերմանիա (1:7) ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղի ժամանակ Twitter-ում կատարած գրառման համար: Բրազիլացիների խայտառակ պարտությունից հետո պատգամավորը գրել էր. «Հիանալի է: Բրավո: Կեցցե Հիտլերը»:
Այժմ Մոհտիրը ներողություն է հայտնել. «Գերմանացիների խելահեղ հաղթանակից հետո ես ինձ թույլ տվեցի հայտարարություն, որը ցավ պատճառեց Գերմանիային: Ներողություն եմ հայտնում»,- նշել է պատգամավորը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում