12:50  ,  10 հուլիսի, 2014

Յասպեր Սիլեսենը երբեք հետ չի մղել 11 մետրանոց հարված

Հոլանդիայի հավաքականի եւ Ամստերդամի «Այաքսի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հետ չի մղել ոչ մի 11 մետրանոց հարված, տեղեկացնում է BBC-ն:

Մինչեւ օրս 25-ամյա դարպասապահի պաշտպանած դարպասին 8 անգամ 11 մետրանոց նշանակվել է Հոլանդիայի առաջնությունում, երեքը՝ Չեմպիոնների լիգայում ու եւս 6-ը՝ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Կոստա Ռիկայի դեմ քառորդ եզրափակիչի խաղից առաջ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը 11 մետրանոց հարվածաշարից առաջ Սիլեսենի փոխարեն խաղադաշտ դուրս չբերեց անգլիական «Նյուքասլի» դարպասապահ Տիմ Կրուլին, ով հետ մղեց 2 հարված: Արգենտինացիների դեմ կիսաեզրափակիչի խաղի 11 մետրանոց հարվածաշարում դարպասում մնաց Սիլեսենը, ով հաջողություն չբերեց հոլանդացիներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս