10:58  ,  10 հուլիսի, 2014

Գարի Լինեկեր. Արգենտինան ու Հոլանդիան նույնիսկ միասին չեն հաղթի Գերմանիային

Անգլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերն անդրադարձել է Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի եզրափակիչին, որը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում:

«Արգենտինան ու Հոլանդիան կարող են միավորվել աշխարհի առաջնության եզրափակիչում, սակայն միեւնույն է չեն հաղթի գերմանացիներին»,- թվիթերյան էջում գրել է Լինեկերը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում գերմանացիները 7:1 հաշվով պարտության էին մատնել բրազիլացիներին, իսկ Արգենտինան ու Հոլանդիան հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով