Անգլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերն անդրադարձել է Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի եզրափակիչին, որը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում:
«Արգենտինան ու Հոլանդիան կարող են միավորվել աշխարհի առաջնության եզրափակիչում, սակայն միեւնույն է չեն հաղթի գերմանացիներին»,- թվիթերյան էջում գրել է Լինեկերը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում գերմանացիները 7:1 հաշվով պարտության էին մատնել բրազիլացիներին, իսկ Արգենտինան ու Հոլանդիան հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի