01:52  ,  10 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Հոլանդիա - Արգենտինա՝ լրացուցիչ ժամանակ

Հոլանդիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Սան Պաուլուում ընթացող խաղի 90 րոպեներն ավարտվեցին 0:0 հաշվով:

Ամբողջ հանդիպման ընթացքում խաղադաշտում փակ ու հավասար ֆուտբոլ էր: Թիմերը գործում են չափազանց զգույշ եւ միասին չստեղծեցին գոնե մեկ իրական գոլային պահ: Քիչ անց կմեկնարկի լրացուցիչ ժամանակը:

Եթե առաջիկա 30 րոպեներում եւս գրանցվի ոչ ոքի, ապա հաղթողը կորշվի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով:

Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հիշատակը:

Այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է Գերմանիայի հավաքականը: Պարտվողը երրորդ տեղի համար խաղում կհանդիպի բրազիլացիներին:

ԱԱ-2014, կիսաեզրափակիչ, հիմնական ժամանակ

Հոլանդիա – Արգենտինա՝ 0:0

Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Ստեֆան դե Ֆրայ, Ռոն Վլաար, Մարտինս Ինդի (Դարիլ Յանմատ, 46), Դելայ Բլինդ, Նայջել դե Յոնգ (Յորդի Կլասի, 62), Ժորժինյո Վեյնալդում, Դիրկ Կայտ, Ուեսլի Սենյդեր, Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի:

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Մարտին Դեմիչելիս, Մարկոս Ռոխո, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլիա, Էնցո Պորես (Ռոդրիգո Պալասիո, 81), Էզեկյել Լավեսի, Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին (Սերխիո Ագուերո, 82):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով