00:48  ,  10 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Հոլանդիան ու Արգենտինան խաղաղությամբ բաժանվեցին առաջին խաղակեսում

Հոլանդիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:

Սան Պաուլուում ընթացող խաղի մեկնարկային 45 րոպեները հարուստ չէին գոլային պահերով ու դիտարժանությամբ: Խաղադաշտում փակ ու հավասար ֆուտբոլ է: Թիմերը գործում են չափազանց զգույշ: Արգենտինացիները մի պահ ավելի հաճախ էին գրոհում, սակայն իրական գոլային պահեր չստեղծեցին: Կարելի է հիշել միայն Լիոնել Մեսիի իրացրած տուգանային հարվածը, որից հետո հոլանդացիների դարպասապահ Յասպեր Սիլեսենը հանգիստ վերցրեց գնդակը: Ընդմիջում է:

Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հիշատակը:

Այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է Գերմանիայի հավաքականը: Պարտվողը երրորդ տեղի համար խաղում կհանդիպի բրազիլացիներին:

ԱԱ-2014, կիսաեզրափակիչ, առաջին խաղակես

Հոլանդիա – Արգենտինա՝ 0:0

Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Ստեֆան դե Ֆրայ, Ռոն Վլաար, Մարտինս Ինդի, Դելայ Բլինդ, Նայջել դե Յոնգ, Ժորժինյո Վեյնալդում, Դիրկ Կայտ, Ուեսլի Սենյդեր, Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի:

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Մարտին Դեմիչելիս, Մարկոս Ռոխո, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլիա, Էնցո Պորես, Էզեկյել Լավեսի, Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով