00:27  ,  10 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Կոստա Ռիկայի հերոսներին դիմավորել են հայրենիքում

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր անակնկալներից մեկը մատուցած Կոստա Ռիկայի հավաքականը վերադարձել է հայրենիք, որտեղ թիմին դիմավորել են հերոսների պես, գրում է 101greatgoals.com-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ում կոստառիկացիները հաղթել էին «մահվան» խմբում (Ուրուգվայ, Իտալիա, Անգլիա, Կոստա Ռիկա), իսկ 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էին թողել հույներին: Նրանց ճանապարհին կանգնեց Հոլանդիայի հավաքականը, որը 1/4 եզրափակիչում հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով