21:08  ,  9 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Հոլանդիան ու Արգենտինան կհարգեն Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հիշատակը

Հոլանդիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ. առաջնության կիսաեզրափակիչի խաղից առաջ 2 թիմերի ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ կհարգեն Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հիշատակը: Դա ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի որոշումն է, գրում է AS-ը:

Հուլիսի 5-ին 88-ամյա Դի Ստեֆանոն մահացել էր Մադրիդի հիվանդանոցներից մեկում: Արգենտինացի հարձակվողը «Ռեալում» անցկացրել է 11 տարի՝ 2 անգամ արժանանալով «Ոսկե Գնդակի»:

Հոլանդիա – Արգենտինա խաղը կկայանա հուլիսի 9-ին Սան Պաուլուում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով