20:55  ,  9 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բրազիլիա - Գերմանիա խաղը 2 ռեկորդ է սահմանել Twitter-ում

Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ. առաջնության կիսաեզրափակիչի խաղի ժամանակ գրանցվել է թվիթերյան 2 ռեկորդ:

ՖԻՖԱ-ի համաձայն՝ հուլիսի 8-ին անցկացված խաղի ժամանակ սոցիական ցանցում կատարվել է 35,6 միլիոն գրառում. դա եղել է Twitter-ի պատմության ամենաքննարկվող մարզական իրադարձությունը: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2014-ի փետրվարին, երբ «Սիթելի» եւ «Դենվերի» միջեւ Սուպեր Բոուլի եզրափակիչի ժամանակ կատարվել էր 24,9 միլիոն գրառում:

Բացի այդ, հանդիպման ժամանակ գերազանցվել է մեկ րոպեի ընթացքում կատարված «թվիթերի» ռեկորդը: Սամի Խեդիրայի խփած 5-րդ գոլից հետո 60 վայրկյանում կատարվել է 580 166 գրառում, տեղեկացնում է AP-ն:

Հիշեցնենք, որ գերմանացիները բրազիլացիներին հաղթեցին 7:1 հաշվով, իսկ եզրափակիչում կհանդիպեն Հոլանդիա – Արգենտինա զույգի հաղթողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով