15:26  ,  9 հուլիսի, 2014

Բրազիլիայի նախագահը կարեկցել է ազգային թիմի ֆուտբոլիստներին եւ երկրպագուներին

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ցավակցել է ազգային հավաքականի ֆուտբոլիստներին եւ փորձել է քաջալերել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայից կրած 1:7 հաշվով պարտությունից հետո:

«Խորապես կարեկցում եմ երկրպագուներին եւ հավաքականի խաղացողներին: Բայց պետք չէ կենտրոնանալ սրա վրա: Բրազիլիան կհառնի մոխիրներից եւ կշարժվի առաջ»,- Թվիթերում գրել է Ռուսեֆը:

Հուլիսի 12-ին Բրազիլիայի հավաքականը երրորդ տեղի համար կխաղա Հոլանդիա - Արգենտինա զույգի պարտվողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով