14:12  ,  9 հուլիսի, 2014

Լեո Մեսի. Սուտ է, որ Արգենտինան առանց ինձ իրենից ոչինչ չի ներկայացնում

Սուտ է եւ իրականության խեղաթյուրում կարծիքները, թե Արգենտինայի հավաքականն առանց ինձ իրենից ոչինչ չի ներկայացնում, հայտարարել է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Լիոնել Մեսին, փոխանցում է Goal.com-ը:

«Ֆուտբոլը թիմային խաղ է: Այո, ես խփել եմ մի քանի կարեւոր գոլեր, բայց խաղադաշտում պայքարում են եւս տասը ֆուտբոլիստներ, որոնք օգնել են թիմին հասնել կիսաեզրափակիչ: Գոնսալո Իգուաինը կարեւորագույն գնդակ խփեց Բելգիային, եւ բոլորս հաճույքով պաշտպանում էինք այդ առավելությունը: Յուրաքանչյուրն էր պայքարում»,- ասել է Արգենտինայի հավաքականի առաջատարը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչից առաջ:

Եզրափակիչի ուղեգրի համար արգենտինացիները կմրցեն Հոլանդիայի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով