Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Հոլանդիա - Արգենտինա հանդիպումը հոլանդական մամուլն առաջին հերթին դիտարկում է որպես հոլանդացիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալի եւ արգենտինացիների հարձակվող Լիոնել Մեսիի դիմակայությունը: De Telegraaf-ը հույս ունի, որ ազգային հավաքականից հեռացող, «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա մարզիչ Լուի վան Գալը խաղը կդարձնի Լիոնել Մեսիի վերջին տանգոն:
Հոլանդիա - Արգենտինա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: Հաղթողը եզրափակիչում կմրցի գերմանացիների հետ, որոնք 7:1 հաշվով պարտության մատնեցին Բրազիլիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի