Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության խնամքի տակ գտնվող Բողբոջ նժույգը ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսեզրափակիչի երկրորդ խաղի համար կանխատեսել է Հոլանդիայի հավաքականի հաղթանակը: Մրցակիցը Արգենտինան է:
«Վիվառոյի» մասնագետներն ավելի բարձր են գնահատում Արգենտինայի հաղթանակի հնարավորությունը՝ 2.4 գործակից: Ոչ ոքի ունի 3.15 գործակից, իսկ Հոլանդիայի հաղթանակը՝ 3.3:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում