22:34  ,  8 հուլիսի, 2014

Վան Պերսին բաց է թողել Հոլանդիայի հավաքականի մարզումը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին բաց է թողել Հոլանդիայի հավաքականի նախորդ մարզումը: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

«Վան Պերսին ունի ստամոքսի հետ կապված խնդիրներ, ինչի պատճառով չմարզվեց թիմի հետ: Հուսով եմ՝ նա կապաքինվի»,- Վան Գալի խոսքը մեջբերում է Enca-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին հոլանդացիներն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղ են անցկացնելու Արգենտինայի հավաքականի հետ: Վան Պերսիի մասնակցությունը հարցականի տակ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով