Բրազիլիայի հավաքականի երկրպագուները գերմանացիների դեմ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղում կաջակցեն կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, ով վնասվածքի պատճառով բաց է թողնելու մրցաշարի մնացած հատվածը:
Բրազիլացի ֆանատները ստադիոն կտանեն Նեյմարի դիմակները, որոնք կարող են պատվիրել ինտերնետի միջոցով:
Գերմանիա – Բրազիլիա խաղը կկայանա հուլիսի 8-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում