12:52  ,  8 հուլիսի, 2014

Լիոնել Մեսի. Ավելի լավ է դառնալ աշխարհի չեմպիոն, քան լավագույն խաղացող

Ես նախընտրում եմ նվաճել աշխարհի գավաթը, այլ ոչ թե մրցաշարի լավագույն խաղացողի մրցանակը, ասել է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Լիոնել Մեսին, փոխանցում է todomercadoweb-ը:

«Ֆուտբոլիստի համար աշխարհի տիտղոսից առավել այլ նվաճում գոյություն չունի: Այլ տարբերակ չի կարող լինել: Դա այն է, ինչի մասին երազում ես մանկուց: Եվ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երազանքը դառնա իրականություն»,- ասել է Լիոնել Մեսին:

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը հուլիսի 9-ին կմրցի հոլանդացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս