13:16  ,  8 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Նայջել Դե Յոնգը կկարողանա խաղալ Արգենտինայի դեմ

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Նայջել Դե Յոնգը կկարողանա մասնակցել է Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպմանը, հաղորդում է Goal.com-ը:

Դե Յոնգը մարզվել է ընդհանուր խմբում, եւ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հույս ունի, որ ֆուտբոլիստն օպտիմալ մարզավիճակում կմոտենա արգենտինացիների հետ հանդիպմանը:

Ավելի վաղ նշվել էր, որ Դե Յոնգը 1/8 եզրափակիչում ստացած վնասվածքի հետեւանքով չի կարողանա մասնակցել է աշխարհի առաջնության մնացած հանդիպումներին:

Հոլանդիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով